Ալիևի ուղերձը Հայաստանին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու ԱՄՆ ցանկությունը։ Այս մասին ասված է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին ուղղված՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում։
«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնող, դրսևորում է քաղաքական կամք՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։ Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի ձգտումը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,-նշված է Ալիևի ուղերձում։
Ուղերձում նշվում է նաև, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ներառյալ էներգետիկ ոլորտում երկարաբաքուժամկետ և արդյունավետ համագործակցությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live