Հայր և որդի դաժան ծեծի են ենթարկել անտուն շանն ու 5-րդ հարկի շքամուտքից նետել ցած
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքի 5-րդ հարկի շքամուտքից ոմն «Հրոյի» որդին իր ընկերների հետ միասին շանը նետել է ցած:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տեղում պարզել են, որ ոմն Հրոն և նրա որդին դաժան ծեծի են ենթարկել անտուն շանը, իսկ հետո նշված շենքի 5-րդ հարկի շքամուտքից շանը նետել են ցած: Դեպքի փասոտվ ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live