Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ
Հասարակություն![Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ](/timthumb.php?src=disc/04-07-24/3039686ef15535a2dfeba670468b3b17.jpg&w=780)
Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը:
![](disc/04-07-24/e776eadb6878b0d5bdf3d38be90beea1.jpg)
![](disc/04-07-24/19cb98720ffb3a09ea5018b4a81ca997.jpg)
![](disc/04-07-24/4c8999e270ebe1cd75b21cde18c216a3.jpg)
![](disc/04-07-24/8434156458a68b818102342a040f1fb1.jpg)
![](disc/04-07-24/505b53a48a5ff6ce884f63f1e9685a4d.jpg)
![](disc/04-07-24/51639fdcbc3e16dd0e40a3960bb5624e.jpg)
![](disc/04-07-24/1052589fd3b979a87641e83e765b3cc5.jpg)