Հայերեն


Աիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Bravo.am-ը զրուցել է երգչուհի Աիդա Սարգսյանի հետ.   «Ամեն տարի եկել եմ Հայաստան, ուղղակի չեմ հանրայնացրել ու համերգային գործունեություն չեմ ծավալել»՝ զրուցակիցս Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Աիդա Սարգսյանն է։ Նա ապրում է դստեր հետ, որն արդեն 14 տարեկան է ու ընտրել է գիտության ճյուղը։ Մայրիկի ճանապարհը դժվար ընտրի, քանի որ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Աիդան դրան այդքան էլ կողմնակից չէ։  

- Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից:   - Այդ ժամանակ հոգեվիճակս այնպիսին էր, որ ինձ ոչինչ չէր հետաքրքրում՝ փակել էի անգամ երգ ու երաժշտության էջը։ Կորցրի իմ անփոխարինելի գանձին՝ մայրիկիս։ Փորձում էի հաղթահարել սթրեսը, բայց՝ ապարդյուն։ Անընդհատ մայրիկիցս էի խոսում, մտքով միշտ իր հետ էի ու չէի կարողանում համակերպվել նրա կորստի հետ։ Անասելի կապերով էի իր հետ կապված, իրեն էի փնտրում ու ամեն ինչ իրեն էր հիշեցում։ Իսկ իմ հոգեկան անհավասարակշիռ վիճակը երեխայիս վրա էր ազդում։

Ամեն անգամ ասում էր․«Մամա ջան, մի՛ լացիր, տատիկը վերեւից նայում է»։ Չէի հարմարվում, քանի որ մայրս իր ոտքով էր գնացել բժշկի... Մի խոսքով՝ ուշքի չէի գալիս ու որոշեցի գոնե որոշ ժամանակ հեռու լինել այն վայրերից, որ իրեն էին հիշեցնում։ Ինքս ինձ ներշնչեցի, որ պետք է գնամ, ու վերջ։

  - Հասաք Միացյալ Նահանգներ ու ամեն ինչ սկսեցիք զրոյից։ Ի՞նչ էիք անում այնտեղ:  

- Նոր միջավայր, նոր օրենքներ, նոր շփումներ։ Անկեղծ ասած՝ նեղվել էի գործընկերներիցս: Երբ զանգահարեցի ու ասացի՝ տեղափոխվել եմ, անմիջապես կորան։ Անգամ համարս չէին փոխանցում ինձնով հետաքրքրվողներին՝ ասելով, թե այլեւս չեմ երգում: Բայց չէին պատկերացնում, որ կապի այլ միջոցներ էլ կան...

Չգիտեմ՝ ինչու էր իրենց թվացել, որ եթե ինձ բարեւեն, իրենցից ինչ-որ բան կուզեմ։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել:  

- Շփվո՞ւմ եք այստեղից գնացած ու այնտեղ բնակվող արտիստների հետ։  

- Բացարձակ ոչ մեկի հետ, միայն՝ բարեւ եւ ցտեսություն։ Իսկ այն միտքը, թե Ամերիկան է փոխում մարդկանց, ճիշտ չէ, պարզապես ցույց է տալիս իրական դեմքը: - Ձեզ այնտեղ լա՞վ եք զգում:

  - Լավ զգալը հարաբերական է, բայց չեմ կարող աղջկաս ասել՝ վերջ, գնացինք։ Նա այնտեղ սովորում է ու պլաններ ունի։ Ես էլ մանկավարժի դիպլոմ եմ ստացել ու հիմա էլ բժշկություն եմ սովորում։ Ի դեպ, մանկուց երազել եմ բժշկուհի դառնալ։  

- Գիտեմ, նաեւ լավ լողորդ եք, ավելին՝ վարպետի թեկնածու։  

- Այո, 8 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ լողով։ Ու դա էլ իմ կյանքում շատ պատահական եղավ։ Ծնողներիս հետ գնացել էինք հանգստանալու, վերջին օրն էր՝ ծովում էինք, երբ ալիքը հարվածեց, ինձ կորցրի ու սկսեցի գոռալ․«Օգնե՜ք»։ Այդ դեպքից հետո որոշեցի՝ ես Աիդան չեմ լինի, եթե լավ լողորդ չդառնամ։  

- Աիդա, երկու եղբայր ունեք, միշտ ասել եք, որ ապահովված ընտանիքում եք ապրել: Բայց ձեր անունը տարբեր օլիգարխների հետ էին կապում՝ ասելով, որ իրենք են Ձեր ճանապարհը հարթել դեպի երգարվեստ։

  - Շատ ճիշտ եք, իմ անունը տարբեր մարդկանց հետ են կապել։ Իսկ Դուք գիտեի՞ք, որ ես իբր տղա ունեմ այդ օլիգարխից։ Ամեն ինչ հեքիաթի ժանրից է։ Միշտ ասում էի՝ կծանոթացնեք ինձ երեխաներիս հետ։ Դա մինչեւ իմ ամուսնանալն էր։ Հետո զուգերգ կատարեցի, ասացին՝ իրար հետ ենք։ Այդ ժամանակ շատ ծանր էի տանում, սկսում էի ապացուցել, որ այդպես չէ։ Մայրս մի օր ասաց՝ պետք է պատրաստ լինեմ նման խոսակցությունների։

- Այսօր նոր երգերով հանդես չեք գալիս, ի՞նչն է պատճառը։

  - Այսօր գրվող երգերը շատ կարճ կյանք են ունենում՝ մեկ շաբաթ լսում ես, անցնում գնում է։ Համացանցը ողողված է աղբով ու էժանագին երգերով։ Նման երգերն իմը չեն: Իսկ նոր երգեր կլինեն։  

- Ձեր ամուսնությունն էլ բուռն քննարկվեց, հետո արդեն՝ ամուսնալուծությունը։ Ձեր 14-ամյա դուստրը շփվո՞ւմ է հայրիկի հետ:  

- Իհարկե, շատ է կապված։ Մենք 7 տարի է՝ Նահագներում ենք, ու նրանց շփումը մի օր չի դադարել։ Ամեն ինչ հայրիկի հետ քննարկում է։ Երբեմն ավելի շատ, քան՝ իմ։ Երբեք ամուսնալուծության կողմնակից չեմ եղել, բայց ստացվել է։ Միջադեպ եղավ, ու զգացինք, որ ավելի լավ է բաժանվենք ու լավ ընկերներ լինենք։ Մենք կռվով չենք բաժանվել, հիմարություն է դա։ Առողջ հարաբերություններ ունենք։ Ավելին ասեմ՝ այսօր Հայաստանում մեզ հյուրընկալել է երեխայիս հայրը։  

- Հերթը բլիցինն է. ինչի՞ց ես վախենում:

- Մենակությունից: - Ափսոսում:

- Որ շատ բաներ չեմ արել: - Թույլ կողմերը:

- Շատ պարզ եմ ու անմիջական։ - Ուժեղ կողմերը:  

- Օ՜, ուժեղ եմ։- Ձեր աղջկա մեջ Ձեզ տեսնո՞ւմ եք:

- Այո, ինձ պես համառ է ու նպատակասլաց։

- Հավատո՞ւմ եք:  

- Ցանկացած իրավիճակում գլուխս վերեւ եմ բարձրացում ու ասում՝ փառք տիրոջը՝ Աստծուն։ Զրուցեց Արմինե

Գեւորգյանը Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

  BRAVO.am

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
Ամենադիտված