«Հանրապետականը հո վերին արտի ցորենը չի». ՀՀԿ-ական պատգամավոր
Քաղաքականություն1in.am / «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ արդեն նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը:
– Պարոն Աղաբաբյան, խորհրդարանական այս ընտրություններին Դուք չէիք մասնակցում և հեռակա դիտորդի կարգավիճակում էիք: Ձեզ գոհացրի՞ն ընտրությունների որակն ու արդյունքները:
-Ես վստահ էի, որ ՀՀԿ-ն բացարձակ կրելու է, տենց էլ էղավ:
– Բայց մենք տեսանք, որ ՀՀԿ-ն բացարձակ կրեց միայն համատարած 10 հազար դրամներ բաժանելու, վարչական ռեսուրսը օգտագործելու ճանապարհով: Ընտրակաշառքը ՀՀԿ որոշ թեկնածուների շտաբներում բացահայտ էր բաժանվում:
– Ես դրանից տեղյակ չեմ, քանի որ ակտիվ չեմ մասնակցել այս պրոցեսին:
– Առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ին կհաջողվե՞ր հաղթանակ ապահովել:
– Ամեն ընտրություններին բոլորն ասում են՝ ընտրակաշառք: Ընտրակաշառք բառը դարձել ա ամեն կինոյից առաջ գրվող «в ролях» բառի պես մի բան: Ամեն ընտրությունից առաջ բոլորը պարտադիր ասում են այդ բառը: Բայց ես կարծում եմ, որ այս ընտրություններն ավելի արդար են անցել, քան նախորդները, որովհետև էդ սարքերը որ կային, չէին թողնում, որ ավելի մարդ քվեարկի, մեկը մյուսի տեղը. դա շատ կարևոր է:
շարունակությունը՝ կայքում