Էրդողանը ակնկալում է Իրանի հետ էլ ավելի զարգացնել հարաբերությունները, քանի որ «Պեզեշքիանը ծագումով թուրք է»
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հաղթանակից հետո ակնկալում է՝ Իրանի հետ հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով․
«Նա ադրբեջանական ծագումով թուրք է։ Հույս ունենք, որ իրանա-թուրքական հարաբերությունները կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։
Իրանը նաև կարևոր հարևան է, մենք կապված ենք միմյանց հետ պատմությամբ և մշակույթով», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո։