Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ ստանալով 182 տեղ։
Երկրորդ տեղը զբաղեցրել Է Մակրոնի կոալիցիան՝ 168 տեղ։ Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է 143 տեղով։
Ընդ որում, ընտրությունների առաջին փուլում Լը Պենի կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, և նրան խորհրդարանում մեծամասնություն էին կանխատեսել։
Ֆրանսիական TF1-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ ինքը շատ հիասթափություններ է ունեցել, ու հիմա այս արդյունքն ինքը դիտում է որպես ապագա հաղթանակի հետաձգում։
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 66 տոկոսը։ Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետականների կուսակցության դաշնակիցների հետ միասին հավաքել էր ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել էր 27,99 տոկոսը, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն էր 20,04 տոկոսով: