«Գնացեք էդ աթոռի հիվանդներից հարցրեք, զզվել եմ արդեն». Առաքել Մովսիսյանն ընճված էր
ՔաղաքականությունԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պայքարում էր կրկին պատգամավոր դառնալու համար, հաջողությունների չի հասել: Հաջորդ խորհրդարանում նա չի լինի, սակայն ակնհայտ է, որ նեղսրտած է: Armtimes.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշեց, որ ինքը «պաշտոնի հիվանդ» չէ եւ առաջիկայում առանց զբաղմունք չի մնա:
- Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
- Այ մարդ, ամեն ինչի զբաղմունք էլ ունեմ, էս երկրում ի՞նչ չկա զբաղվելու, ամեն ինչով էլ զբաղվելու ենք էլի:
- Նկատի ունեմ պետական պաշտոն…
-Ա յ մարդ, անցեք, էդ հիվանդներին հարցրեք, թողեք ինձ հանգիստ:
- Ո՞ւմ հարցնենք պարոն Մովսիսյան:
- Ով հիվանդ ա պաշտոնի՝ նրան հարցրեք, ինչ պե՞տքս ա պաշտոն, էս յան, էն յան:
- Ձեր ընտրողներից, որոնք նախկինում ընտրել էին…
- Անցի տենց բաներից, զզվել եմ արդեն, հոգնել եմ ձեր էդ խոսքերից: Ի՞նչ պտի անեք, ինչ ուզեմ էն էլ կանեմ: Ասել եմ չէ՞՝ ինչ ուզեմ, ոնց ուզեմ, ում ուզեմ:
Հիշեցնենք՝ Առաքել Մովսիսյանը թիվ 6 ընտրատարածքում ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողներից 6724-ի քվեն, սակայն պատգամավորության մանդատ չի ստացել, քանի որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանն ավելի շատ ձայներ են ստացել: