Սերժ Սարգսյանին սատարող եզդիները վրդովված ու նեղացած են
ՀասարակությունԱպրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները զայրացրել են Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին։
Ինչպես հայտնի է, իշխող կուսակցության ցուցակում ազգային փոքրամասնությունների ցուցակը գլխավորում էր սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Վերջինս ներկայացված կլինի հաջորդ գումարման Ազգային ժողովում։
Սակայն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ընդգծեց, որ իրենց շահերը խորհրդարանում չեն ներկայացվի, որովհետև Ռուստամ Մախմուդյանը, նրա բնորոշմամբ, քրդամետ է. «Ռուստամը, իր բարեկամները՝ բոլորը քրդամետ են։ Ինքն էլ էր ժամանակին ասում, որ ինքը քուրդ է, ոչ թե եզդի. սա այսպես չենք թողնելու, բողոքելու ենք, խայտառակություն է, փաստորեն մեր շահերը պաշտպանված չեն լինի խորհրդարանում»,- ասաց Թամոյանը։
Ինքը՝ Մախմուդյանը, սակայն, պնդում է, որ ինքը ազգությամբ եզդի է և դա հաստատող փաստաթուղթ ունի։
շարունակությունը՝ կայքում