Հատուկ գործողություն Իսպանիայում․ ձերբակալվել են վրացական մաֆիայի անդամներ. նրանցից մեկը ծնունդով Հայաստանից է / Տեսանյութ
ԱշխարհԻսպանիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «վրացական մաֆիայի» ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է El Pais պարբերականը, ձերբակալվել է 18 մարդ, որոնցից մեկը ծնունդով Հայաստանից է:
Բոլոր ձերբակալվածները հանցավոր խմբավորման անդամներ են, մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են կամ ծնունդով այդ երկրից են: Տեղեկատվության համաձայն՝ խմբավորման հայ մասնակիցը զբաղվել է գողացված իրերը սպառելու գործով: 17 ձերբակալվածները մեղադրվում են բնակարանային 47 գողության մեջ: Գողությունները կատարվել են Իսպանիայի տարբեր քաղաքներում:
Խուզարկման շրջանակներում ոստիկանությունն առգրավել է զարդեր, թանկարժեք կենցաղային տեխնիկա, էլեկտրոնիկա, ինչպես նաև մի քանի հազար եվրո կանխիկ գումար:
Tots els detinguts tenien rols definits, es movien amb transport públic per actuar i hi ha 46 robatoris constatats. 16 han ingressat a presó pic.twitter.com/INDBrn6jUt
— Mossos (@mossos) 4 апреля 2017 г.