Սուքիասյանն արձագանքել է
Քաղաքականություն«Իմ օրակարգում նման հարց չկա»,- նման բացասական արձագանք տվեց Գործարար Խաչատուր Սուքիասյանը այն հարցին,որ մամուլում տեղեկաություններ կային այն մասին,որ ինքն է լինելու «Ծառուկյան» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն:
Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» թերթի՝ «Ծառուկյան» դաշինքի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն, չի բացառվում, լինի գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Նա խորհրդարանական ընտրություններին եւս պետք է մասնակցեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, սակայն վերջին պահին հայտարարեց, որ առհասարակ չի մասնակցում ընտրություններին»,- գրել է թերթը: