Հայերեն

Բաքվում շարունակում է ԼՂ բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Շինծու գործով Խոջալուում ահաբեկչության և ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրվող Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը Ադրբեջանում շարունակվում է։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝  Սաբունչիի շրջանային դատարանում սկսվել է դատավարությունը՝ Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ։

Նախորդ դատաքննության ժամանակ հայտարարվել էր, թե իբր Ադրբեջանում հետաքննությունը պարզել է՝ Բեգլարյանի հաշվեհամարներին Ֆրանսիայից փոխանցվել է մոտ 2 մլն եվրո։ Ինքը Բեգլարյանը հայտնել է, թե Ֆրանսիայում ապրող որոշ մարդիկ այս գումարը նվիրաբերել են իրեն բնակարանի հարցում օգնելու համար մինչ ձերբակալությունը։

Հետաքննության ընթացքում Բեգլարյանի վերաբերյալ փաստեր են բացահայտվել, որոնց իրականության հետ աղերս ունենալուն դժվար է հավատալ:

Տղամարդը դատարանում ցուցմունք է տվել նախաքննությանը։

Իր ցուցմունքում նա նշել է, որ ծնվել է Ասկերանում և աշխատել որպես վարորդ:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը ներկայացրել է ցուցմունքի սղագրությունը, որի իսկությունը ստուգել հնարավոր չէ: Պարզ չէ՝ Բեգլարյանն իսկապե՞ս արել է նման հայտարարություններ, թե՞ այդպես է ներկայացրել թարգմանիչը, կամ՝ նրան ստիպե՞լ են արդյոք տալ նման ցուցմունքներ:

Բանն այն է, որ, ըստ սղագրության, տղամարդու խոսքով, Վիտալի Բալասանյանի ղեկավարած խմբի կազմում է եղել ինքը, մասնակցել Խոջալուից տեղափոխվող կանանց ու երեխաների զանգվածային սպանությանը՝ իբր որովհետև ատում էին նրանց: Ըստ սղագրության՝ նա հավելել է, թե երբ կրակոցները սկսվել են, մի քանի հոգի սկսել են վազել դեպի Աղդամ։ Նրանք, ովքեր հետ են մնացել, գնդակահարվել են։ Այնուհետև զինված անձինք փորձնական կրակոց են արձակել դիակների վրա՝ համոզվելու, որ դրանք մահացած են։ Հետո մահացածների միջից իբր հանել ենթանկարժեք իրերն ու ոսկյա զարդերը, իսկ մեկ շաբաթ անց զինվորները դիակները զանգվածաբար հուղարկավորել են։ 

Ռաշիդ Բեգլարյանին մեղադրողն ասել է, որ նրա նախնական և այժմյան ցուցմունքների անհամապատասխանություն կա:

Բեգլարյանն ասել է, որ ինքը իր պատմած իրադարձություններին մասնակից չի եղել, բայց այդ մասին գիտի Սեգո Դոլուխանյանի խոսքերից, որը եղել է Բալասանյանի խմբի կազմում:

Բեգլարյանը հավելել է, որ իրեն ցույց են տվել վայրը, որտեղ զանգվածաբար հուղարկավորել են իբր սպանված ադրբեջանցիներին, ինքն էլ ցույց է տվել քննիչներին:

Երբ դատարանում նշվել է, որ Ռաշիդ Բեգլարյանը մեդալով է պարգևատրվել, վերջինս հայտարարել է, թե այդ տեղեկությունը ուռճացված է, ինքը դրանք ուռճացրել է, որ պետությունից փող ստանա։

Հիշեցնենք՝ ԼՂ բնակիչը նախորդ տարվա օգոստոսի 1-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում և ձերբակալվել։

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ մի քանի հոդվածով:

Վերջինս մեղադրվում է իբր 90-ականներին Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար: 

Ըստ հաղորդագրության՝ Բեգլարյանը մատնանշել է «իր կողմից խոշտանգումների ենթարկված անձանց», որոնց ինքնությունը բացահայտվել է, և քրեական գործով ճանաչվել են տուժող։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ամենադիտված