Հնարավոր է կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (12.07-17.07.2024թ.)
Երևան քաղաքում՝
Հուլիսի 12-ին երեկոյան, 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 12-ին կեսօրից հետո, 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.8°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.9°C
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live