Մոսկվայում բանկը գրաված հայը հանձնվել է
ԱշխարհՄոսկվայում «Սիթի բանկի» մասնաճյուղը գրաված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը, տեղեկացնում է interfax.ru-ն:
Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով՝ մինչ այդ ազատ էին արձակվել բոլոր չորս պատանդները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի երեկոյան Մոսկվայի բնակիչ, հայազգի գործարար Արամ Պետրոսյանը պայթեցնելու սպառնալիքով ներխուժել էր բանկ և պատանդ վերցրել չորս մարդու: Նախնական տվյալներով՝ Արամ Պետրոսյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել բանկի հետ կապված: