Հայերեն

Հուլիսի 1-ից տուգանքների չափերը զգալի ավելացել են

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


2024 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-130-Ն օրենքը համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  88-րդ հոդվածում կատարվել են փոփոխություններ, իսկ 89-րդ, 162-րդ հոդվածներում լրացումներ: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Օրենսգրքի 88-րդ հոդված՝

  1. Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում.
  2. ֆիզիկական անձի նկատմամբ՝ 70.000-ից 140.000 ՀՀ դրամի չափով,
  3. իրավաբանական անձի նկատմամբ` 100.000-ից 200.000 ՀՀ դրամի չափով,

խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի նկատմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում.

ü  ֆիզիկական անձի նկատմամբ` 300.000-ից մինչև 400.000 ՀՀ դրամի չափով,

ü  իրավաբանական անձի նկատմամբ` 500.000-ից մինչև 600.000 ՀՀ դրամի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների կամ որսված սիգի, ինչպես նաև դրա արգասիքների բռնագրավմամբ:

  1. Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցներով արդյունագործական որսի համար ստեղծված կամ նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
  2.  Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը որսի թույլտվության ժամանակահատվածում առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500.000 ՀՀ դրամի չափով։

Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով, մասնավորապես՝

  • 1-ին մասով սահմանված արարքը այն է ձուկ կամ ջրային այլ կենդանի ապօրինի որսալը կամ ձուկ, ջրային այլ կենդանի կամ ջրային բույս ապօրինի արդյունահանելը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ մանր չափի գույքային վնաս պատճառելով՝

1) առանց համապատասխան թույլտվության կամ

2) դրա որսի կամ արդյունահանման համար արգելված ժամանակ կամ

3) արգելված վայրում կամ

4) արգելված գործիքներով, միջոցներով կամ եղանակներով՝ առաջացնում է տուգանքի նշանակում

  • ֆիզիկական անձի նկատմամբ`  300.000-ից մինչև 400.000 ՀՀ դրամի չափով,
  • իրավաբանական անձի նկատմամբ` 500.000-ից մինչև 600.000 ՀՀ դրամի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող որսագործիքների, ձկնորսական ցանցերի, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների, ապօրինի որսված կամ ապօրինի արդյունահանված սիգի կամ սիգի ձկնկիթի բռնագրավմամբ:
  • Նույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ մանր չափ է համարվում մինչև 150.000 ՀՀ դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։

Օրենսգրքի 162-րդ հոդվածը լրացվել է նոր մասերով, մասնավորապես՝

  • «Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը, որը կատարվել է սիգ ձկնատեսակի կամ սիգ ձկնատեսակի ձկնկիթի նկատմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում.
  • ֆիզիկական անձի նկատմամբ` 150.000-ից 300.000 ՀՀ դրամի չափով,
  • իրավաբանական անձի նկատմամբ` 400.000-ից 500.000 ՀՀ դրամի չափով, առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
  • Վերը նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում.
  • ֆիզիկական անձի նկատմամբ՝ 400.000 ՀՀ դրամի չափով,
  • իրավաբանական անձի նկատմամբ՝ 600.000 ՀՀ դրամի չափով,
  • առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների կամ կենդանիների կամ դրանց արգասիքների բռնագրավմամբ կամ առանց դրա:

    Առավել մանրամասն` այստեղ.

    https://t.me/armenia24live
Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ամենադիտված