Հանկարծ ռուսապաշտներդ վնգստոց չդնեք ասածիս վրա. Հրանտ Վարդանյան
BlogՌեժիսոր Հրանտ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Երևի այն, ինչը կասեմ`շատերի համար ծայրահեղ թվա, բայց ՀՀ տարածքում պիտի արգելվեն ռուսերենով ցանկացած հաղորդումներ, գովազդ, ֆիլմ, հարկավոր է փակել բոլոր ռուսական ալիքները և արգելվեն ընդմիշտ: Փոխարենը, շատ արագացված տեմպերով և ամենուր` ուժեղացնել է պետք անգլերենը, պետք է առաջնությունը տալ այլ օտար լեզուների իմացությանը: Ինչքան շատ մարդ ռուսերեն լեզուն չլսի ու չհասկանա, այնքան արագ կպրծնենք դրանցից: Դեմ չեմ այդ լեզուն սիրողներին, ովքեր կարող են և իրավունքը ունեն ցանկացած լեզու սիրել:
Խնդրանք` հանկարծ ռուսապաշտներդ վնգստոց չդնեք ասածիս վրա, որովհետև ի սկզբանե ասեցի, որ ծայրահեղ եմ ասելու:
Մի բան էլ ասեմ, որ Ճապոնացիները, գերմանացիները, ֆրանսիացիները և մնացած զարգացած ժողովուրդները չգիտեն և չեն գրում ու մտածում ռուսերեն, ինչպես մեր սուտի մտավոռականության մտնավոռ զանգվածը:
Քանի դեռ հայ մարդը ապրելով իր երկրում համարում է ռուսերենն իր առաջին լեզուն` ռուսները ձեր հետ վարվելու են այնպես, ինչպես այսօր են վարվում: