Մեսսիի արցունքներն ու 45-րդ գավաթը․ Արգենտինան նվաճեց Կոպա Ամերիկան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը 16-րդ անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։
ԱՄՆ-ում կայացած մրցաշարի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Կոլումբիայի հավաքականին, որը չէր պարտվել նախորդ 28 խաղում։
Հաղթական ու գոլը 112-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսը։ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվողը 5 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հանդիպման 66-րդ րոպեին վնասվածք է ստացել և արտասվելով փոխարինվել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։ 37-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումն էր անցկացնում Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում նվաճեց 45-րդ գավաթը:
37-ամյա հարձակվողը շարունակում է մնալ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: