Իսրայելի ԱԳՆ-ում նշել են Գազայում հրադադարի պայմանները
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը երկուշաբթի օրը Երուսաղեմում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Լեմիի հետ, որի ընթացքում բրիտանական կողմին հայտնել է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պետք է հասկացնել, որ առանց իսրայելցի պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի Գազայի հատվածում։
«Արտաքին գործերի նախարար Կացը շեշտել է իր բրիտանացի գործընկերոջը, որ պատանդներին ազատելու գործարքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե գոյություն ունենա երկու տարր, նախ՝ Մեծ Բրիտանիան և աշխարհը պետք է հասկացնեն ՀԱՄԱՍ-ին, որ հրադադար չի լինի առանց պատանդների ազատ արձակման: Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի մտածել, որ աշխարհը ճնշում է Իսրայելին, որպեսզի դադարեցնի կրակը, համաձայնություն չի լինի։ Երկրորդ՝ անհրաժեշտ է շարունակել ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում: