Ռուսաստանը հայտարարություն է տարածել քառօրյա պատերազմի հետ կապված
ԱմենաընթերցվածԱյսօր լրանում է մեկ տարին, ինչ Մոսկվայում արցախյան հակամարտության շփման գծում մարտական լայնածավալ գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դա հրադադարի ամենալուրջ խախտումն էր 1994 թվականից այս կողմ: Այս գործով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կազմակերպությունները ակտիվ միջոցներ ձեռնարկեցին հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի առաջխաղացման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:
Մասնավորապես, այդ թեմային էին նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումները, որոնք անցկացվեցին 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում», - ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կվերսկսեն ղարաբաղյան հակամարտության հաստատուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված երկխոսությունը», - եզրափակել է Զախարովան: