Հայերեն

Ալիեւը կարգադրություն է արել

Աշխարհ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ / Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել «Ռազմական դրության մասին» Միլլի մեջլիսում փետրվարի 14-ին ընդունված նոր օրենքը եռամսյա ժամկետում իրագործելու մասին։ Հրամանագրի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվում է երեք ամսվա ընթացքում մշակել եւ նախագահին ներկայացնել Ադրբեջանի գործող օրենքներն ու նորմատիվ-իրավական ակտերը «Ռազմական դրության մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկներ, նախագահի հետ եռամսյա ժամկետում համաձայնեցնել ռազմական դրության ռեժիմի ապահովման եւ դրա հետեւանքների վերացման աշխատանքները ֆինանսավորելու կարգը։ Հանձնարարվում է հնգամսյա ժամկետում նախագահին զեկուցել վերը նշված օրենքի իրագործման մասին, եւ լուծել դրանից բխող մյուս հարցերը։ Իլհամ Ալիեը նաեւ կարգադրել է «Ռազմական դրության մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ սահմանել սույն օրենքի դրույթների իրագործման եւ դրա հետեւնանքերի վերացման աշխատանքների ընթացքում տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու կարգը։

1994 թվականին «Ռազմական դրության մասին» ընդունված օրենքում փետրվարին կատարված փոփոխություններով հստակ սահմանվում է, որ ռազմական դրությունը կարող է հայտարարվել հանրապետության տարածքի որեւէ մի հատվածի փաստացի բռնազավթման, օտարերկրյա պետության կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, երկրի վրա ռազմական հարձակման իրական սպառնալիք ստեղծվելու, երկրի տարածքի ինչ-որ հատվածը շրջափակման մեջ առնելու կամ դրա սպառնալիքի դեպքում: Նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման դեպքում նախատեսվում է սահմանել ռազմական գրաքննություն: Ըստ այդմ, զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են լուրերն ու նյութերը հրապարակելուց առաջ դրանք նախապես համաձայնեցնել զինվորական կառավարման մարմինների ու պետական այլ կառույցների եւ պաշտոնատար անձանց հետ: Բացի այդ, ռազմական դրության հայտարարման դեպքում ամբողջական վերահսկողություն է սահմանվում քաղաքացիների նամակագրության, հեռախոսային ու ռադիոխոսակցությունների վրա, որպեսզի կանխվի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքն ու տարածումը:

Ռազմական դրության հայտարարման դեպքում արգելվում է հանրահավաքների, ցույցերի, երթերի, ժողովների ու զանգվածային այլ միջոցառումների անցկացումը: Պարզեցվել ու արագացվել է ռազմական դրության հայտարարման ընթացակարգը։ Օրինակ, եթե մինչ այժմ գործած օրենքը սահմանում էր, որ երկրի նախագահը երկրում ռազմական դրություն հայտարարելու համար դիմում է Միլլի մեջլիսին, որը պետք է 72 ժամվա ընթացքում քննարկի դիմումը, ապա նոր օրենքով այդ ժամկետը կրճատվել է մինչեւ 48 ժամի։ Օրենքում նշվում է, որ Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացրած կամ Ադրբեջանի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրի կամ երկրների քաղաքացիները ռազմական դրության պայմաններում գերեվարվելու եւ ներկալվելու են։

Երկրում ռազմական դրության հայտարարման դեպքում գործադիր իշխանության մարմինը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» միջազգային կոնվենցիային համապատասխան՝ 3 օրվա ընթացքում, ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարներին պետք է իրազեկվի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասնակի եւ ժամանակավոր սահմանափակման եւ դրա պատճառների մասին։

Այսպիսով, ծանոթանալով «Ռազմական դրության մասին» նոր օրենքն՝ կարելի է արձանագրել, որ բոլոր հիմքերը կան Ադրբեջանում ռազմական դրություն հայտարարելու համար: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հնարավոր պատերազմի: Այդ առումով հաշվի է առնվել ապրիլյան պատերազմի փորձը, երբ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին սպրդում ադրբեջանական բանակի կրած ահռելի կորուստների վերաբերյալ: Հնարավոր է նաեւ, որ փոփոխությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններն իրենց ապահովագրում են բողոքի տարերային ցույցերի կրկնությունից, ինչի հավանականությունը երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման, պատճառով նորից մեծացել է:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված