ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ արցախցիների վերադարձի մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան «Հետքի» հետ զրույցում խոսել է Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։
«ԱՄՆ-ն շարունակում է հորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրավունքներն ու անվտանգությունը և շուտափույթ ապահովել պայմաններ ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի համար»,- ասել է Զեյան։
Հարցին՝ իրատեսակա՞ն է նրանց անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․
«Բարդ հարց է սա։ Մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք է այստեղ գործում և որևէ մեկին չի կարող պարտադրվել վերադարձ, վերադարձը պետք է լինի ապահով, կամավոր, արժանապատիվ և կայուն։ Չգիտեմ՝ ճիշտ հասկացա ձեր հարցը միջազգային երաշխիքների հետ կապված, բայց կա միջազգային մարդասիրական իրավունքի այս հստակ նորմը, որը պետք է ապահովված լինի խոցելի բնակչության, այդ թվում՝ փախստականների ու տեղահանվածների համար։ Վստահ չեմ, թե ինչ միջազգային երաշխիքների մասին է խոսքը, ում կողմից պետք է ապահովվեն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։