Հայտնի է՝ ով է Նորատուսցի Արայի որդու մասնակցությամբ միջադեպի հետևանքով մահացածը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 17-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված Արսեն Ռաֆայելի Աֆիյանը 36 տարեկան էր, ուներ երեք զավակ։
Ինչպես տեղեկանում ենք Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից, Աֆիյանը Սևան համայնքի ավագանու անդամ էր։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին վիճաբանություն ու ծեծկռտուք էր տեղի ունեցել «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։ Միջադեպի հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց Արսեն Աֆիյանը մահացել է։
Ոստիկանները ձերբակալել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա և Տավուշի մարզի 40-ամյա բնակիչներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալներից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի տղան է՝ Լևոն Բանդուրյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live