Սևանա լճի լողափերից մեկում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ին, ժամը 15։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:
Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և Լ․ Խ․-ին (ծնված 1989 թ․)։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live