Հայերեն

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Հասարակություն

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա միջազգային երաժշտական մեծ փառատոնը և արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարազգի նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ վարպետության դասընթացներ։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ 

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլոք։ Տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Քարամյանը և այլոք։  

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզկենտրոնը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

Z1hRYWo0ls3ntQ8TvRagkp60vf4E53DxbhyP7dj5.webp

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- ասաց Ավանեսյանը։

Նրա գործընկեր, փառատոնի մասնակից և համագաղափարակից Արմեն Քարամյանը նույնպես կարևորեց երաժշտական միջոցառումը: Նա ևս մեծ ճանաչում է գտել երաժշտական աշխարհում: 1985 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ տեղափոխվել է հայրենի Սյունիք և Կապանում ստեղծել երաժշտական քոլեջի դաշնամուրի ուսուցչի պաշտոնը՝ զգալիորեն նպաստելով Կապանի ակտիվ համերգային կյանքին: Գործընկերների խոսքով՝ երաժշտության հանդեպ հանձնառություններն ու անսահման կիրքը վկայում են արվեստի հանդեպ նրա նվիրվածության մասին: 

lscNmcMDY2iTcFyYY59ZRzGt8SLGGyuFSP9q7UkA.webp

«Քանի որ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճն ունի հրաշալի ակուստիկա, որոշեցինք այն ծառայեցնել ճիշտ նպատակին: Դա զգացինք նախանցյալ տարի, երբ Կապանում հանդիսավորությամբ նշվեց «Կարմիր Խաչի» գործունեության 30-ամյակը և այդ կապակցությամբ ելույթ ունեցանք ես և Սևակ Ավանեսյանը: Նախորդ տարվա փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Այս տարվա փառատոնը մեկ քայլ առաջընթաց էր թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Ունենք հոյակապ հանդիսատես: Նման միջոցառումները ոգեշնչման աղբյուր են: Եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենի արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց: Արվում է հսկայական աշխատանք՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, որպեսզի փառատոնը դառնա իրականություն: Սևակի դերն իսկապես մեծ է: Նա ուղղակի բոլորին վարակում է իր եռանդով ու նվիրվածությամբ»,- ասաց Քարամյանը:    

Հատկանշական է, որ փառատոնը հյուրընկալել էր նաև 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է այն առումով, որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է, կրթվելու համար:

«Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին ու երաժշտական դպրոցների սաներին՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,- ասաց Փարսյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են տեղի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերարներ, ովքեր աջակցել են փառատոնի կազմակերպական աշխատանքներին։

Հիմնական հովանավորներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ երկրորդ տարին անընդմեջ հանրությունն ականատես է լինում իսկապես մեծ մշակութային տոնի:

mD08PqoGYsHJ1XpE0hZtDeTozJ0PrSdNF0ck0Rln.webp

«Մեր կոմբինատը սիրով հովանավորում է միջոցառումը, և մեր աջակցությունն ամբողջովին տեղավորվում է կոմբինատի սոցիալական քաղաքականության համատեքստում, որովհետև մշակույթը սոցիալական կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, ինչպեսև կայուն զարգացման հիմքերից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել առողջ ապագան: Ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ փառատոնի անցկացումը դառնալու է լավ ավանդույթ, որի կազմակերպումը, անցկացումն ու փակումը միանշանակ տպավորիչ էր ու հիշարժան: Լեփ-լեցուն դահլիճն իր աջակցությամբ և էներգետիկայով ավելի է տրամադրում երաժշտներին: Դժվար էր պատկերացնել, որ փակման օրն ավելի շատ մարդ կտեսնեինք, քան բացման օրը: Դա ևս մեկ փաստ է, որ փառատոնն իսկապես կայացած երևույթ է»,- ասաց Ստեփանյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց հուլիսի 18-ին՝ աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ և ընկերներ» խմբի համերգով, որից առաջ Կապանի տարբեր երաժշտական դպրոցների շուրջ երեսուն սաներ ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Մանվել Մարգարյան 

 
Հայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ
Ամենադիտված