Մոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոմետկենտրոնը մինչև ուրբաթ երեկոյան եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում՝ ամպրոպի պատճառով, ասվում է հաստատության կայքում տեղադրված կանխատեսման քարտեզի վրա։
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը՝ նարնջագույն. եղանակը վտանգավոր է, կա տարերային աղետների և վնասների հավանականություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հուլիսի 19-ին՝ մինչև ժամը 21:00-ն, Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում տեղ-տեղ սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 15 մ/վրկ արագությամբ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live