Հրդեհը է բռնկվել բնակարանում. 4 քաղաքացի տարհանվել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է 4 քաղաքացի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։25-ին, մարվել՝ 13։54-ին: Այրվել են գույքը, մանրահատակը և կենցաղային տեխնիկան՝ մասնակի: