Հայերեն


Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է նոր առաջարկներով «հարստացնել» բանակցային գործընթացը՝ պատրվակ ստեղծելու ռազմական էսկալացիայի համար, նաև ծաղրելով Հայաստանի գործող իշխանություններին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։

Ըստ Հաջիևի, այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, և կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ը։ «Ես սա չէի անվանի խաղաղության ժամանակավոր համաձայնագիր։ Հարկ է հաշվի առնել, որ 2021 թվականին ադրբեջանական կողմը դարձավ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կհանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- ասլ է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Տևական ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ փաստում են, որ Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր մտադիր չէ կնքել Հայաստանի հետ։ Ավելին, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանը փորձելու է շրջանակային ինչ-որ համաձայնագիր կնքել, որը խախտելն այդ երկրի համար բարդություն չի կարող ներկայացնել։

Հաջիևը միաժամանակ պնդել է Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է վերացվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում»։

Ադրբեջանի նախագահի օգնականի մյուս հայտարարությունն իսկապես նվաստացուցիչ է Հայաստանի համար։ Ըստ Հաջիևի, Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու COP 29 գագաթնաժողովին։ Համաժողովի ղեկավարությունը նույնիսկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԳՆ, և այժմ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի։ Հայաստանից միայն արձագանքել են, թե հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն։

Չի բացառվում, որ հենց Բաքվում առաջարկեն այդ կիսա-պայմանագիրը կնքել, ինչն արդեն ծաղր է դառնալու։ Ստացվելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հրավիրեցին Բաքու, ստիպեցին թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սա, եթե ոչ կապիտուլյացիա և նվաստացման ակտ։ Կամ էլ, ինչն ավելի, հավանական է, Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում, ընթացքում էլ սադրում Հայաստանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն օրերս էր արձանագրել, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ «Առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրը օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք»,- զգուշացրել էր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Լիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան
Ամենադիտված