Ո՞վ է մերկացրել սովետական գեղեցկուհիներին / ֆոտոշարք
LifeՐիմանտաս Դիխավիչյուսը խորհրդային շրջանի լուսանկարիչ է եւ ի ծնե ռոմանտիկ: Հենց ռոմանտիկությունն է օգնել նրան դառնալ առաջինը, ում Խորհրդային Միության տարիներին հաջողվեց հեղինակային ալբոմ թողարկել, որում փառաբանվում է կնոջ գեղեցկությունը: “Ծաղիկները ծաղիկների մեջ” կոչվող այս ալբոմը 1987 թվականին ներկայացվել է մոսկովյան Գրքի միջազգային տոնավաճառում` ունենալով փայթած ռումբի էֆեկտ:
“Նյու” ոճի պրոֆեսիոնալ ու գեղեցիկ մատուցումը զարմացրել է արտասահմանցի փորձագետներին, չէ՞ որ այն 70 տարի արգելված է եղել երկրում: Րիմանտասը նշել է, թե երբեւէ չի մտածել այդ մասին, պարզապես ստեղծել է կնոջ մարմինը ներկայացնող պոետիկ, բարձրակարգ լուսանկարներ.“Ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ մենք պետք է փրկենք գեղեցկությունը”,-ասել է նա:
Լուսանկարները նայելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Րիմանտասը դրանք մի շնչով է ստեղծել.“Իրականում այս ալբոմը երկար տարիների աշխատանքի արդյունք է”,-պատմել է նա:
BRAVO.am-ն առաջարկում է ներթափանցել լուսանկարչի աշխարհ եւ գնահատել նրա ստեղծագործությունների գեղեցկությունը: