Վիետնամուհին կտրել է իր վերջույթները՝ հանուն ապահովագրության
ԱշխարհՎիետնամի բնակչուհին ընկերոջը վճարել է անդամահատության համար, որը կտրել է նրա ոտնաթաթը և ձեռքի մի մասը` ապահովագրական վճարումներ ստանալու համար, այդ մասին հայտնում է BBC-ն:
Մայիսին 30-ամյա Լայ Տրին հայտարարել է, որ ընկել է գնացքի տակ, սակայն այժմ նա խոստովանել է, որ վերջույթները կտրելու համար իր ընկերոջը վճարել է 2.2 հազար դոլար:
Նա հույս է ունեցել իր ապահովագրական ընկերությունից ստանալ 150 հազար դոլար փոխհատուցում: Լայը զրկվել է ինչպես ձախ ձեռքի, այնպես էլ ձախ ոտքի մեկ երրորդից:
Կնոջ մեղսակիցը, որը կտրել է նրա վերջույթները, որպես պատահական ականատես զանգահարել է շտապ օգնության ծառայություն: Նա հայտնել է, որ վիրավոր կնոջը գտել է երկաթուղու մոտ: