«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպանը 43 տարեկանում որոշել է վերսկսել կարիերան
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գարեթ Բարին 43 տարեկանում որոշել է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան։
Բարին հանդես կգա Անգլիայի 11-րդ դիվիզիոնը ներկայացնող «Հուրստպիերփոինթ» ակումբի կազմում։
Հիշենք, որ «Քաղաքայինների» նախկին կիսապաշտպանը կարիերան ավարտել էր 4 տարի առաջ։ Ի դեպ, Բարին դեռևս հանդիսանում է Պրեմիեր լիգայի առաջատարը՝ անցկացրաշծ ամենաշատ հանդիպումների քանակով՝ 653 խաղ։