Ընդունվել է 2 կարևոր որոշում. Բորել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ խորհուրդն ընդունել է երկու կարևոր որոշում, որոնք կնպաստեն Հայաստանի հետ գործընկերության հետագա զարգացմանը: Մենք առաջին անգամ ընդունել ենք որոշում Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում 10 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Մենք կանաչ լույս վառեցինք Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ընդունել Հայաստանի կողմից այդքան երկար սպասված երկու որոշումները, որոնք կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ»,- ասել է նա: