Կրակոցներ՝ Երևանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել են պարկուճներ և արնանման հետքեր:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանության փորձը կատարել է Երևանի Կորյունի փողոցում հաշվառված 49-ամյա տղամարդը: Նա հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live