Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
Քաղաքականություն«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Որոշումը կայացվել է այսօր դաշինքի հրավիրված նիստի ընթացքում: Նախընտրական շտապը կգլխավորի Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակով կառաջադրվի նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: