Հայերեն


Դուբայի էմիրի դստեր աննախադեպ քայլը

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Լրագրող, հեռուստամեկնաբան Արմեն Ղուլյանը՝ Sputnik Արմենիայի էջում հոդված է տեղադրել, որում գրել է․

Արևելյան գեղեցկուհիներից մեկը՝ Դուբայի էմիրի և վարչապետի աղջիկը, արքայադուստր Մահրան, անցած շաբաթ աննախադեպ քայլի է դիմել՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրելով հետևյալ գրառումը. «Սիրելի՛ Ամուսին, քանի որ դուք այլ ընկերուհիներով եք տարված, ես հայտարարում եմ մեր ամուսնալուծության մասին։ Ես բաժանվում եմ, բաժանվում եմ, բաժանվում եմ ձեզնից։ Պահպանե՛ք ինքներդ ձեզ։ Ձեր նախկին կին՝ արքայադուստր Մահրա»։

«Բաժանվել» բառի եռակի կրկնությունը ամենևին պատահական չէ և ոչ էլ նպատակ ունի խորացնելու հուզական ազդեցությունը։ Շատերը հաստատ գիտեն, որ մահմեդական աշխարհում գործում է այսպես կոչված «եռակի թալաքի» կարգը, երբ ամուսինը կարող է պարզապես երեք անգամ բարձրաձայն արտասանել կամ գրել, որ բաժանվում է, ինչից հետո զույգն ամուսնալուծված է համարվում։

Ճիշտ է` որոշ երկրներում, օրինակ` Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում և Մարոկկոյում ամուսնալուծության նման հեշտացված եղանակն արգելված է։ Բացի այդ, խիստ կասկածելի է՝ արդյոք այդ եռակի թալաքից իրավունք ունի՞ օգտվելու նաև կինը։ Սովորաբար կինը դիմում է շարիաթի դատարան, որն էլ հաստատում է ամուսնալուծությունը։ Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, որ արքայադուստր Մահրան, նման քայլի դիմելով, նաև մարտահրավեր է նետում՝ իսկ ինչո՞ւ պիտի կինը ամուսնուն հավասար իրավունքներ չունենա։ Եվ վերջապես՝ բա էլ ո՞վ պիտի ցուցադրեր իր ազատությունն ու անկախությունը, եթե ոչ այն կինը, որը մեծացել և դաստիարակություն է ստացել Եվրոպայում։

Այո՛, Մահրայի հայրը՝ Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումին, Արաբական Էմիրությունների ամենահարուստ մարդկանցից մեկն է ու նաև թագավորական ընտանիքի անդամը, մայրը ազգությամբ հույն Զոյա Գրիգորակոսն է։ Նրանք նույնիսկ պաշտոնապես ամուսնացած էլ չեն եղել, պարզապես փոխադարձ համաձայնությամբ ապրել են միասին։ Ընդ որում` շեյխը արդեն մի քանի կին է ունեցել։

Բայց երբ ծնվեց Քրիստինան (հենց այդպես է նրա իսկական անունը), մայրը վերցրեց աղջկան և տեղափոխվեց նախ Լոնդոն, հետո էլ Հունաստան, որտեղ Քրիստինան մեծացավ եվրոպական ազատության մթնոլորտում որպես քրիստոնյա։ Հայրը ամեն ինչ շատ հանգիստ ընդունեց և շարունակում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել դստերը։ Ու հանկարծ ամեն ինչ փոխվեց։

mahra

Հենց որ Քրիստինան դարձավ 16 տարեկան, չգիտես ինչու, որոշեց ապրել հոր հետ, անսպասելի մեկնեց Դուբայ, ստացավ Մահրա նոր անունն ու դարձավ արքայադուստր, հետո ավարտեց բրիտանական համալսարաններից մեկը և Դուբայի պետական ակադեմիան, որը, ի դեպ, հայրն է հիմնել։ Նրա մասին սկսեցին խոսել բոլորը, իսկ մի քանի տարի առաջ նա ընդգրկվեց Արևելքի ամենագեղեցիկ կանանց տասնյակում։

Ինչպես կասեր ընկեր Սաախովը, «Եվրոպուհի, գերազանցիկ ուսանողուհի և վերջապես գեղեցկուհի»։ Անցած տարի Մահրան ամուսնացավ իր հեռավոր ազգական շեյխ Մանա բին Մոհամմեդ բին Ռաշիդի հետ։ Հարսանիքը ճոխ էր, իսկ հետո կրկնվեց իշխանուհի Դիանայի պատմությունը, բայց արագացված տեմպով։

Իսկ անցած ամսվա սկզբին, երբ մայիսին ծնված երեխան դարձավ մեկ ամսական, արքայադուստրը սոցցանցերում տեղադրեց իր և երեխայի լուսանկարը շատ կարճ գրառմամբ. «Միայն մենք երկուսով»։ Արդեն միանգամայն պարզ էր, որ ընտանիքի հոր բացակայությունը նկարում բոլորովին պատահական չէ։ Կարելի է ենթադրել նաև, որ Մահրան այն ժամանակ արդեն կայացրել էր իր որոշումը։

Հիշեցի Լեդի Դիի մասին կենսագրական գրքի հեղինակ Էնդրյու Մորտոնի խոսքերը. «Եթե Դիանան որոշում էր կայացնում, միշտ գնում էր մինչև վերջ։ Դպրոցը չէր սիրում և ի վերջո թողեց դպրոցը։ Մասնագիտությունը դուր չէր գալիս, փոխում էր մասնագիտությունը, այսինչ զբաղմունքից զզվում էր, ուրեմն չէր զբաղվում։ Եվ ամուսնությունից որոշ ժամանակ անց արդեն կարելի էր կռահել, թե ինչպես է ավարտվելու համատեղ կյանքը»։

Իհարկե, արքայադուստր Մահրայի դեպքում էլ կարելի է պնդել, թե կատարվածն աննախադեպ էր, բայց կանխատեսելի։ Ուղղակի, ինչպես ասում էր հայտնի կինոնկարի հերոսը. «Արևելքը նուրբ բան է»։ Եվես, օրինակ, չէի համարձակվի հաստատ ասել, թե ինչպիսին է լինելու այս պատմության շարունակությունը։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում
Ամենադիտված