Հայերեն


Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ Ասրյան

Blog
Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը
Հայաստանի Պաշտպանության նախարարություն
Հայաստանում սույն թվականի հուլիսի 15-ին մեկնարկած հայ-ամերիկյան համատեղ «Արծիվ գործընկեր-2024» անունը կրող զորավարժությունների ավարտից հետո՝ հուլիսի 21-ին, ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը X-ի իր միկրոբլոգում, ամփոփելով զորավարժությունները, գրել է. «Այս շաբաթ ԱՄՆ-ի և Հայաստանի զինծառայողներն «Արծիվ գործընկեր-2024» ծրագրի շրջանակներում անցկացրեցին զանգվածային անկարգությունների դեմ պայքարի և զենքին ծանթանալու վարժանքներ»:
«Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը, ով մշտապես կանգած է Հայոց Ազգային Բանակի կողքին և, հարկ եղած դեպքում, միշտ մասնակցել է Հայոց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, անթույլատրելի և դատապարտելի է համարում Հայոց Ազգային Բանակի, նրա սպաների և զինվորների ներգրավումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպիսին կարող է համարվել «պայքարը մասսայական անկարգությունների դեմ», առավել ևս՝ դատապարտում է փորձերը՝ հայ զինվորին սովորեցնելը զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ, ինչը տեղավորվում է ամերիկացիների կողմից ակնարկվող «զենքին ծանոթանալու» հասկացության տակ: Հայոց զինվորականն իր զենքն ու իր ուժը միշտ կիրառել և կիրառելու է բացառապես Հայաստանի և Հայ ժողովրդի թշնամիներին զսպելու և այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով:
Կոչ ենք անում Հայաստանի Պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Զինված Ուժերի գլխավոր շտաբին՝ դադարեցնե՛լ ցանկացած տեսակի համագործակցություն ամերիկյան կողմի հետ, որն ուղղված կլինի Հայոց Ազգային Բանակի և հայ զինվորականության բարի համբավի վարկաբեկմանն ու արատավորմանը: Կոչ ենք անում արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն, որի նշանակման մասին պաշտոնապես հայտարարվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: Հայաստանի ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցը եղել և մնում է բարեկամ Ռուսաստանը, և միայն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման միջոցով է հնարավոր ապահովել Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը, այդ թվում՝ Հայաստանի թշնամիներ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան

ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ և Իրանի նախագահներին․ Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ Մելիք-Շահնազարյան «Չկան ընտանիքներ, որտեղ չկան տարաձայնություններ, ես սովորել եմ ամեն ինչին նայել թեթև». Լուսինե Թովմասյան Փեզեշքիանն ասել է, որ Իրանը երբեք մահափորձ չի նախապատրաստել Թրամփի դեմ Միևնույնն է, ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել Ջուր չի լինի ավելի քան 20 ժամ Ջերմոցներ՝ Աճանանի բնակիչներին․ ԶՊՄԿ-ի առաջնահերթություններից են ազդակիր բնակավայրերը Բլինքենը բացեիբաց կեղծեց իրականությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվեՍառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և ContraՏարադրամի փոխարժեքը հունվարի 15-ին Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. ԼավրովԻշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Տրանսպորտային քարտերը հնարավոր է ձեռք բերել Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններիցԵվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է Այս իշխանությունը տապալել է մեր անվտանգությունը. Մենուա ՍողոմոնյանՓարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարող Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով Եվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ «Յո՞ երթաս»․ Արտակ ԶաքարյանՓաշինյանն ինչո՞ւ և ինչպե՞ս է ձևախեղում պետական շահ հասկացությունը Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանIFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկՓաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱռկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
Ամենադիտված