Հայերեն


Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները:
ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան հիմնահարցին: Այսօր այն սառեցվել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ունեցած խորը հակադրությունների արդյունքում: Սակայն չի բացառվում, որ օրինակ, Թրամփի վերընտրությամբ այն վերագործարկվի և կրկին ստանձնի իր դերակատարումը: Բացի Ադրբեջանից, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավա-քաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի ապահովել Արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը:
Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության, հետևաբար Ալիևի հնչեցրած հերթական պահանջը, Հայաստանի թուլացած ու անկարող վիճակից առավելագույնը քամելու և արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակ ունի:
Ալիևը հասկանում է, որ որոշ հետո, հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ: Ուստի պահանջում է նաև Հայաստանի սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն, որը կզրկի ՀՀ հաջորդ իշխանություններին և հայ ժողովրդին՝ արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավա-քաղաքական հիմքերից:
Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով, Ալիևը փորձում է նախապես կանխել կամ առնվազն հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները:
Գլոբալ կոմունիկացիաները բացվելուց հետո, տարիներ անց Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում և կրկին գործոն դառնալ: Այն չեզոքացնելու ճանապարհներից մեկն էլ ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելն է: Նրանց միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրականացնել հստակ մշակված դեմոգրաֆիական քաղաքականություն, տնտեսական ազդեցության լծակների ձեռքբերում, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա զգալի ազդեցության:
Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է և երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում:
Ալիևն ամեն կերպ պայքարում է Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան և զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ: Նա ցանկանում է Նիկոլ Փաշինյանի միջոցով և նրան օգտագործելով՝ մինչև վերջին շապիկը հանել Հայաստանի վրայից և մեր ժողովրդին դարձնել թուրքական գործոնից կախյալ շարքային սպառողական հասարակություն՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից:

Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում
Ամենադիտված