Արտակարգ դեպք՝ Սևանում. ՌԴ քաղաքացին «SUP board»-ով ափից 200 մետր հեռացել էր և անօգնական վիճակում մնացել լճում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում մի քաղաքացի «SUP board»-ով (доска для серфинга կամ սերֆինգի տախտակ), մոտ 200 մետր հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականներով՝ ուժեղացված ծառայություն են իրականցնում՝ կապված ամռան սեզոնի հետ, մոտեցել են և այդ քաղաքացուն անվտանգ տեղափոխել են ափ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live