Հայերեն

Հերթական խոտան դասագիրքը. մի գրքում այսքան սխա՞լ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս անգամ վտանգված է 5-րդ դասարանի «Հայրենագիտություն» առարկան, որի դասավանդման նպատակով 2024-2025 ուստարվա համար «երաշխավորված» եւ առցանց հարթակում տեղադրված «Իմ հայրենիքը» դասագիրքը (Լ. Մկրտչյան, Ս. Քոչարյան, Հ. Ղեւոնդյան) ոչ միայն նշված տարիքային խմբի աշակերտի կարողություններից անգամներով ցածր է եւ իր պրիմիտիվությամբ համապատասխանում է տարրական դասարանի աշակերտի մակարդակին, այլեւ կրկնում է մասնագիտական նույն կոպիտ սխալներն ու տրամաբանական հակասությունները, որոնք առկա էին 2023-2024 թթ. համար երաշխավորված «Իմ հայրենիքը» (Աշոտ եւ Արսեն Ղուկասյանների հեղինակությամբ) դասագրքում (ի դեպ, որի վերաբերյալ մեր կողմից 2023թ. սեպտեմբերի 1-ին փոխնախարար Արաքսիա Սվաջյանին ուղարկված դիտողություններն ու առաջարկները մեկ տարի շարունակ թթու են մնացել ԿԳՄՍՆ-ում):

Այն, որ նշված պետական կառույցը որեւէ հեռավոր աղերս չունի ինչպես ժողովրդավարության սկզբունքների, այնպես էլ ազգային արժեհամակարգի հետ, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Բայց որ չունի նաեւ քիչ թե շատ որակյալ կադրեր, առողջ, ճկուն մեխանիզմ, փոքր իսկ կարողունակություն՝ բարձրացվող խնդիրներին հրատապ արձագանքելու, դասագրքերում հրամցված տարրական գիտական ու տրամաբանական սխալները շտկել տալու, քննարկման դնելու, առնվազն տարօրինակ է: 

Խոսքը, ի դեպ, քաղաքական նպատակահարմարություններից բխող սխալների կամ բացթողումների մասին չէ, ինչն առկա է եւ շատ ցցուն երկու տարբերակներում էլ: Խոսքը «հայրենիք», «նախահայրենիք», «երկիր», «պետություն», «Հայկական լեռնաշխարհ», «Պատմական Հայաստան» հասկացությունների խառնաշփոթի, մշակույթի ու կենցաղի արհեստական հակադրման, ոչ գիտական սահմանումների կամ մեկնությունների, ազգային տոները միայն եկեղեցական մեկնաբանությամբ ներկայացնելու, ընդհանրապես՝ տեքստերում առկա տրամաբանական հակասությունների մասին է:

Մասնավորապես․
1. Ինքնանպատակ է կազմէջին եւ 15-րդ էջում Միքայել Չամչյանի պատմական քարտեզի տեղադրումը, որում մատնանշված են Փոքր, Ստորին, Վերին Հայքերը, այն դեպքում, երբ դասագրքում խոսք չկա «Հայք» անվանման մասին, իսկ 1-15-րդ էջերում խոսվում է Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, անգամ՝ Մեծ Հայքի պատմական աշխարհների մասին: Բացակայում է նաեւ «Նախահայրենիք» հասկացությունը:
2. Հենց առաջին թեմայի սկիզբն ու վերջը միմյանց հակասում են (էջ 7-8). հիմնաբառերում («Գիտելիքի նախասրահ») տարանջատված են «հայրենիք» եւ «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունները, որոնցից առաջինը հստակ բացատրված է, երկրորդը՝ ոչ: Փոխարենը, տեքստի վերջում սպրդում է Հայաստանի Հանրապետությունը` իր քաղաքական քարտեզով, եւ ստեղծվում է տպավորություն, թե Հայրենիքը եւ Հայաստանի Հանրապետությունը նույնն են: Արդյունքում ստացվում է, որ հայրենիքն ու պետությունը ե՛ւ տարբեր են, ե՛ւ նույնն են, ինչը տրամաբանական չէ: Նույն տեքստում հպանցիկ խոսվում է նաեւ Արեւմտյան Հայաստանի մասին (Մուշում ծնված պապի հիշատակում), սակայն խոսք չկա Արեւելյան Հայաստանի մասին: Այսինքն՝ երեխան պետք է տողատակերի՞ց գլխի ընկնի...
3. «Քարտեզներ» թեմայի մեջ, որպես օրինակ, բերված է Եվրոպայի քաղաքական քարտեզը (էջ 12), որտեղ երեխան, բնականաբար, կարող է փնտրել եւ չգտնել Հայաստանը կամ Երեւանը: Ի՞նչ կապ ունի այդ քարտեզը հայոց հայրենիքի թեմատիկայի արանքում: Աշխարհի կամ գոնե Առաջավոր Ասիայի քաղաքական քարտեզներ չկա՞ն, որոնց օրինակով երեխան բացահայտի իր երկրի կամ գոնե հարեւանների տեղը կամ մայրաքաղաքները: Քարտեզ կարդալու թեմայի մեջ էլ օրինակ է բերված բաբելոնյան կավե սալիկը (մ.թ.ա. 6-րդ դար), որի վրա նշված երեք երկրներից մեկը Հայաստանն է. ո՞ր Հայաստանը… Հայաստանի Հանրապետությո՞ւնը, որի ֆիզիկական քարտեզը տեղադրված է զուգահեռ էջում, իսկ նախորդ դասին երեխան ծանոթացել է ՀՀ քաղաքական քարտեզին: Այստեղ գործ ունենք փաստական կեղծիքի հետ, որն անուղղակիորեն դրվում է գիտական շրջանառության մեջ: Ուշագրավ է, որ այս թեմայում Շումերի 5000 տարեկան եւ Չամչյանի 300 տարեկան քարտեզները ներկայացնելիս չի նշվում «պատմական քարտեզ» հասկացությունը: Այս թեմայի շրջանակում եւս մի բացթողում կա (էջ 18). տրված է հանձնարարություն՝ ցույց տալ Հայկական լեռնաշխարհի լեռները, գետերը, լճերը, սակայն քարտեզի վրա լեռները նշագծված չեն:
4. Հայկական լեռնաշխարհով ճանապարհորդելու մասին թեմայի մեջ (էջ 17) «Որն է հայերի պատմական հայրենիքը» վերնագրի տակ նշված է. «Հայերի պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է», ինչը գիտական սխալ է: Հայկական լեռնաշխարհն աշխարհագրական տարածք է, որտեղ գտնվում է հայոց պատմական հայրենիքը՝ «Հայք» կամ «Հայաստան» անունով: Ցանկացած հայրենիք ավելին է, քան աշխարհագրական տարածքը, ավելին, քան պետությունը: Այլ բան է, որ հայոց պատմական հայրենիքի սահմանները, հաճախ, տեւական ժամանակ համընկել են Հայկական լեռնաշխարհի սահմաններին:
5. «Մշակույթ եւ կենցաղ» թեմայի կոնցեպտը հակագիտական է, գլխագիրը՝ տավտոլոգիա. կենցաղը մարդկային գործունեության ոլորտն է, որը նույնպես մշակույթ է, այն էթնիկ մշակույթի մաս է, եւ չեն կարող մասն ու ամբողջը լինել հավասարազոր: Այս եզրույթների բացատրության մեջ չկա տրամաբանություն. սովորույթը ներկայացված է ե՛ւ կենցաղի մեկնաբանությունում, ե՛ւ մշակույթի բացատրության մեջ, ինչն ընկալելի չի կարող լինել աշակերտի համար: Մշակույթի երկու մակարդակ կա՝ պրոֆեսիոնալ կամ դասական մշակույթ եւ ժողովրդական կամ կենցաղային մշակույթ: Մշակույթի բաղադրիչ են նաեւ կենսապահովման կամ նյութական մշակույթը եւ ոչ նյութական կամ սոցիալական, տնտեսական, հոգեւոր/ճանաչողական մշակույթը: Անտրամաբանական է նաեւ այս թեմայի շրջանակում գլխավոր հարցադրումը. «Ինչպե՞ս է մշակույթն օգնում մեզ՝ իրարից տարբեր լինելու» (էջ 30): Ինչ է՝ բնությունը չի՞ «օգնում» մեզ՝ իրարից տարբեր լինելու… Ընդհակառակը, մշակույթն օգնում է հաղթահարելու մարդկանց ու ժողովուրդների միջեւ առկա բնական, օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբերությունները՝ դրանք ճանաչելու, արժեւորելու, հանդուրժելու միջոցով: Մշակույթն օգնում է հասկանալու, որ, բազմազանությամբ հանդերձ, մարդկությունը միասնական է իր էության մեջ: Մշակույթը համախմբման, ոչ թե տարանջատման միջոց է. «Լսել են՝ չգիտեն ինչ է»…
6. Հակագիտական է ազգային-ավանդութային տոները միայն կրոնական մեկնաբանություններով ներկայացնելը: Դրանք բնապաշտական տոներ են, որոնք ժամանակի մեջ վերաիմաստավորվել եւ կարգավորվել են եկեղեցու կողմից, ինչը չի նշանակում, թե դրանք եկեղեցական տոներ են:
7. Տրդատ արքայի մասին ավանդազրույցի նպատակն ակնհայտ քաղաքական է. ներկայացվում է հայկական երկու կարեւոր օրենք, որոնցով հպարտանում է, իբր, արքան. «Մեր թուրը՝ ժանգոտ, մանգաղը հայելու պես փայլուն պիտի լինի», եւ «դատարանի դուռը՝ կանաչած խոտ, տաճարի դուռը ցեխոտ պիտի լինի»… ո՞ւմ ենք կերտում թշնամական շրջապատման մեջ գտնվող երեխայից՝ օրենքով ամրագրելով ժանգոտ թուրն ու եկեղեցու մոմը: Գուցե առաջարկենք զենքից զարդ ձուլել ու գլուխը միանգամից թուրքի յաթաղանի տա՞կ դնել: Ես չգիտեմ, թե որտեղից է պեղված այս «լեգենդը», բայց ունեմ տպավորություն, որ դասագիրքը գրել են ոչ թե հեղինակները, այլ՝ Նիկոլն ու իր կինը:
Անհասկանալի են նաեւ՝ ա) «մուշուրբա» կիսաթուրքական անվանումով կլկլան փարչն իբրեւ Գյումրու խորհրդանիշ ներկայացնելը, բ) Բերքի տոնը միայն մարզային տոն համարելը, գ) անկախության տոների հետ կապված մանիպուլյացիան եւ Փոքր Ասիան Անատոլիա անունով փոխարինելը, դ) «Բարիկենդան» եզրույթի՝ «ուրախություն, խրախճանք» սիրողական բացատրությունը, ե) հարսնացուի զգեստի կարմիրը կրակի խորհրդանիշ համարելը, զ) Նարոտի («Կանաչ-Կարմիր») կանաչ գույնը սպիտակով փոխարինելը, է) «մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ» սարքի անունը երեխային պարտադրելը, կարծես հայերն ավելի պարզ ու երեխայի համար ճանաչելի գյուտեր չեն տվել աշխարհին: 

Եզրակացությունը մեկն է. դասագիրք գրող, այսպես կոչված, «մասնագետների» առջեւ դրվել է քաղաքական խնդիր, վերջիններս էլ ընկել են «պեչենու բաղերը»՝ փորձելով ինչ-որ կերպ տակից դուրս գալ (խոպանի նպատակով)՝ հույսը դնելով տողատակերից հասկացվելու եւ ուսուցիչների վրա, արդյունքում ստացվել է անհամ բորշչ: Իսկ հետեւանքը կարող է լինել նվազագույնը՝ երեխայի տրամաբանության բթացումը: 

Միայն վերը նշվածի հաշվառումով շտկված տարբերակը կարող է ընդունելի լինել տարրական դասարանում՝ իբրեւ դասագիրք, իսկ 5-րդ դասարանի համար նպատակահարմար է կրկին երաշխավորել 2023-2024թթ․ նախատեսած եւ հանիրավի դուրս մնացած «Իմ հայրենիքը» դասագիրքը, անշուշտ, հաշվառելով նախորդ տարի մեր կողմից նախարարությանը ներկայացված դիտողություններն ու առաջարկները, որոնք հրապարակվել են նաեւ «Հրապարակ» թերթի համարներից մեկում: 

Ես պատրաստ եմ անվճար աջակցել վերը նշված հեղինակներին՝ մատնանշված թերությունները շտկելու նպատակով, միայն թե նման վիճակով դասագիրքը չմտնի դպրոց: Ցանկության պարագայում ժամանակը բավարար է: Հակառակ պարագայում անհրաժեշտ կլինի բոյկոտել նշված դասագրքերը:

Սուսաննա Մելիքյան                 
Պատմաբան-ազգաբան, դասավանդող ուսուցիչ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ Ասրյան
Ամենադիտված