Մոսկվայում տղամարդը խաղահրապարակում մոր գրկից խլել է երեխային ու փորձել փախչել. մանրամասներ (տեսանյութ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում տղամարդը հենց փողոցում փորձել է երեխային առևանգել:
Խաղահրապարակում անցորդը մոր գրկից խլել է երեխային ու փորձել փախչել. ականատեսներն անմիջապես հետապնդել են։ Երբ հարձակվողը հասկացել է, որ իրեն հասնում են, երեխային գցել է գետնին ու փախել։
Նրան արդեն բերման են ենթարկել, պարզվել է, որ տղամարդը հարբած է եղել և, որ քրեական անցյալ ունի։ Հարուցվել է քրեական գործ:
Հինգ ամսական աղջիկը գլխի փակ վնասվածք ունի, ինչպես նաև բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ։
Տեսանյութը՝ այստեղ