Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Հայկանուշ Ս․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում հեռախոսային խոսակցության ժամանակ Երևանի բնակիչ 48-ամյա Մհեր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Բ․-ն և ոմն Արմանը իր և Դուբայում բնակվող իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել են կյանքին և առաղջությանն ուղղված սպառնալիքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Ս․-ն ոստիկաներին ասել է, որ ինքը «Բալի» հյուրանոցի սեփականատերն է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live