Վարչապետի վերջին զգուշացումը
Բաց մի թողեքԼՐԱԳԻՐ / Ապրիլի 6-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետգույքի կառավարման վարչության պետ, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին հորդորել է դուրս գալ չինովնիկի կերպարից եւ ագրեսիվ բիզնես տրամաբանությամբ կառավարել պետգույքի կառավարման գործակալությունը, ներկայացնելով ավելորդ գույքի օտարման, եղած գույքի արդյունավետ կառավարման կոնկրետ ծրագրեր ու մոտեցումներ:
Կարեն Կարապետյանը վարչապետության մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար հանձնարարություններ է տալիս եւ ծրագրեր պահանջում տարբեր պաշտոնյաներից, բայց այդ շարքում Արման Սահակյանը հաճախակի «ներկայացված» պաշտոնյա է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ Կարեն Կարապետյանը դժգոհ է Արման Սահակյանի գործունեությունից:
Արման Սահակյանը ներկայում դե յուրե պետգույքի կառավարման վարչության պետ է, դե ֆակտո նաեւ պատգամավոր: Նա ՀՀԿ ռեյտինգայիններից մեկն էր Երեւանում եւ իր ընտրատարածքում զբաղեցրել է առաջին տեղը, ընտրվելով պատգամավոր: Կվերցնի՞ նա մանդատը, թե ոչ:
շարունակությունը՝ կայքում