Երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՔԿ-ից։
Երեխային բռնության ենթարկող աշխատակիցը 45-ամյա կին է, վերջինս ձերբակալվել է։ Լրատվականի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նա ՔՊ համախոհ է, իսկ մանկապարտեզի տնօրենը եղել է ՔՊ ավագանու անդամ։
ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, անձը դեռևս արգելանքի տակ է։ ՔԿ-ից հայտնել են, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և տնօրենը հարցաքննվել են։
«Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,- ասել է Աբրահամյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live