«Խանգարում են խաղաղության գործընթացին». կիրանցեցիներին արգելել են պատասխանել լրագրողների հարցերին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ո՞նց պիտի լինենք զինված թշնամու քթի տակ». այսպես են արձագանքում կիրանցեցիները իրենց որպիսության մասին MediaHub-ի հարցին։ Գյուղի առօրյան փոխվել է ամբողջությամբ, ավելացել են խնդիրներն ու մտածմունքները։
«Նախորդ տարի էս ժամանակ խոտհարք էինք անում, արտերն էինք հնձում, որևէ մեկիս մտքով չի անցել, որ կգա ժամանակ, որ ադրբեջանական դրոշը կտեսնեմ մեր տան պատուհանից, որ գիշերը չեն թողի ազատ շարժվենք՝ պատճառաբանելով, թե գերի կտանեն, որ կարգելեն մեզ խոսել լրագրողների հետ՝ ասելով, թե իբր լրատվամիջոցները խանգարում են խաղաղության գործընթացին։ Հիմա էլ գյուղում ուժեղ հսկողություն է, որ խնջույքներ չանենք, ասում են նաև` խմիչքի վաճառքը կարգելեն։ Էլ ապրում ենք, ի՞նչ անենք։ Հասկանո՞ւմ եք, անբարոյականությունը այս իշխանության համար սահմաններ չունի»,- իր մտահոգությունը հայտնեց տղամարդը։
Կիրանցեցիները շատ հարցեր ունեն իշխանություններին, որոնց պատասխանները ոչ ոք չի տալիս։ Մեր այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է եկել Կիրանց, և որ հարցերն առաջին ձեռքից կարող էին փոխանցել կառավարության ղեկավարին, մեր զրուցակիցն ասաց, որ «փակ հանդիպմանը յուրայիններով են հավաքվել, բաց հանդիպմանը՝ իրենց հերթ չհասավ, որ խոսեն:
«Ինքը հարցրեց, ինքը պատասխանեց, ինքը մտահոգությունները ցրեց ու գնաց։ Մենք ենք կրակի մեջ, որ չգիտենք՝ վաղն ի՞նչ է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։
«Երեխաներիս ուղարկե՞մ դպրոց, թե՞ ամեն դեպքում մենք էլ տեղափոխվենք Իջևան»,- ավելացրեց նա։
Հայկական Կիրանցի ադրբեջանացված հատվածը բաժանվում է թիթեղյա կոնստրուկցիաներով կառուցված արգելապատնեշով։ Կհաջողվի՞ հասնել խաղաղության. Կիրանցում կասկածում են։
Հունան Թադևոսյան