Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենը կալանավորվեց․ զինվորին կաշառքի դիմաց ազատելու փորձ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենին մեղադրանք է ներկայացվել զորակոչիկին բժշկական կեղծ ախտորոշման հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Բացի տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է:
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live