Իրանի գերագույն առաջնորդը հրամայել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա. New York Times
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է ուղղակի հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
«Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Իրանին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում Հանիյայի սպանության», - ասվում է հրատարակության մեջ՝ վկայակոչելով երեք իրանցի պաշտոնյայի:
Չորեքշաբթի օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող նրա նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով, ուր նա ժամանել էր՝ Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու։ Շարժումը Հանիեի մահվան մեջ մեղադրեց Իսրայելին և ԱՄՆ-ին և ասաց, որ հարձակումն անպատասխան չի մնա:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ասել է, որ ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և դրանում Իսրայելի մասնակցության մասին։ Իսրայելական բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենք «չեն արձագանքում ԶԼՄ-ների հաղորդագրություններին» Հանիեի սպանության մասին։
Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չբարձրաձայնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live