Կործանիչ այսբերգը գալիս է դեպի մեզ
Հասարակություն1in.am / Խորհրդարանի ընտրությանն ընտրակաշառքի դերակատարումը մատնանշվեց ոչ միայն մասնակից քաղաքական ուժերի, տեղական դիտորդների, այլ նա միջազգային հանրության գնահատականներում: Ընտրակաշառքի սահմանները, ազդեցության շրջանակը, տեսակարար կշիռը սակայն այդպես էլ մնաց չորոշակիացած, պարզ չեղավ, թե հատկապես քանի հարյուր հազար մարդ է քվեարկել ընտրակաշառքով, ինչ սոցիալական շերտեր է ներառել ընտրակաշառքը: Իհարկե, սրանից առաջ կա խնդրի իրավական ասպեկտը, որը սակայն նույնպես մնացել է չպարզաբանված, քանի որ իրավապահները պատճառաբանում են, թե ընտրակաշառքը դժվար բացահայտելի կամ ապացուցելի հանցագործություն է: Իհարկե հեշտ չէ, սակայն հենց դրա համար է իրավապահ համակարգը, որ իր տնօրինած գործիքակազմով կարողանա բացահայտել դժվար բացահայտելին, որովհետ «ուչաստկովիի մակարդակի» գործերը բացահայտելու համար կարիք չկա պահել ավելի քան 20 հազար թվակազմ ունեցող միայն ոստիկանություն, էլ չասած քննչական դատախազական կառույցների մասին:
շարունակությունը՝ կայքում