Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կա 6 վիրավոր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 31-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 57-ամյա Վալերի Չ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 40-ամյա Արկադի Չ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին:
«Opel»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 69-ամյա Վալենտինա Չ.-ն, 22-ամյա Մանե Մ.-ն, 11-ամյա Նարե Չ.-ն, 8-ամյա Արսեն Չ.-ն, 37-ամյա Անի Չ.-ն և վարորդը՝ Վալերի Չ.-ն մարմնական վնասվածքնրով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live