«Ում ընտրել եք, նրան էլ դիմեք, էլ ոչ մեկիդ չեմ օգնելու». Պիվի Հակոբ
ՀասարակությունNews.am / Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, «Կիլիկա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը, որն այս ընտրություններում Տավուշի մարզի ընտրական տարածքում չկարողացավ ստանալ անցողիկ քվե, խորապես հիասթափված է իր ընտրողներից։ Նրա մրցակիցն էր «Գրանդ Տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, ով ընտրվել է պատգամավոր։ Գործարար Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ այսուհետ ոչ մեկին չի օգնելու։
Պարոն Հակոբյան, այս ընտրություններում չկարողացաք ստանալ անցողիկ քվե, մինչդեռ նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվել էիք , ինչո՞ւ Ձեզ չընտրեցին։
Ճիշտն ասած, ես ինքս էլ չեմ հասկանում դա, առայժմ վերլուծության մեջ եմ։ Գիտեք՝ ինձ օրական ինչքան մարդ է զանգում իմ ընտրատարածքից ու ասում, որ սխալվել ենք։ Թե ինչ կատարվեց, ես էլ չեմ հասկանում, որովհետեւ պետք է որ նման բան չլիներ, որովհետեւ ես բավականին մեծ հարգանք ունեմ։
շարունակությունը՝ կայքում