Իրանում սպառնացել են սպանել Նեթանյահուին
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանին սպառնացել է «վերացնել» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։
«Հուսով եմ, որ մեկ այլ «Ճշմարիտ խոստում» օպերացիա կիրականացվի (ապրիլի 13-ին իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում Իսրայելի տարածքի վրա), որպես արյան վրեժ Իսմայիլ Հանիեի համար: Մենք համաձայն չենք Նեթանյահուի մահից պակաս բանի»,- խորհրդարանի նիստի ժամանակ նրա ելույթից մի հատված մեջբերում է IRIB հեռուստաալիքը:
Օսմանիի խոսքով, Իսրայելն «այնքան լկտի» է դարձել, որ արդեն «հյուրի արյուն է թափում Թեհրանում», և Իրանը ճիշտ պահը կընտրի Հանիեի մահվան համար վրեժ լուծելու համար։