Ռուսաստանն առավոտյան զինված ուժերը բերել է լրիվ մարտական պատրաստության
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այսօր Ռուսաստանի զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում է սկսվել: Առավոտյան ժամը 7-ին տանգնապով մարտական ամբողջական պատրաստության են բերվել Արեւմտյան, Կենտրոնական եւ Հարավային ռազմական օկրուգների մեջ մտնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ Հյուսիսային նավատորմն ու Օդատիեզերական եւ Օդադեսանտային ուժերին:Ստուգումները տեւելու են մինչեւ օգոստոսի 31-ը:
Միաժամանակ, Հարավային ռազմական օկրոգում, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանը, ընթանում են «Կովկաս-2016» ռազմավարական զորավարժությունների ակտիվ պատրաստությունները: